Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ասում են...

Ասում են...
31.03.2017 | 09:55

...թե ընտրություններին մասնակցող դաշինքներից մի քանիսը, որոնք կատեգորիկ դեմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, «ընդհատակյա» բանակցություններ են վարում` խորհրդարան մտնելուց հետո Սահմանադրությունը փոխելու, կրկին նախագահական կառավարման անցնելու, ռեյտինգայինների «չարաբաստիկ» նորմը վերացնելու ուղղությամբ:

Վերջիններիս հույսն ընտրությունների օրը ռեյտինգայինների միջև «անխուսափելի» բախումների հնարավորությունն է, ինչը մի կողմից` կլարի ընտրական մթնոլորտը, մյուս կողմից` «կգա» ասելու, որ այն, որպես ընտրակարգ, ուղղակի չարիք է:

Դիտվել է՝ 4484

Մեկնաբանություններ